«Տասնմեկ լողափերից ինը նախատեսված է կարճաժամկետ հանգստի համար, և անվճար է միայն դրա տարածքի օգտագործումը։ Երեք լողափեր ամբողջովին անվճար ծառայություններ են մատուցում»,– ասել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը ։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի զբաղվածության կենտրոնում գրանցված է թվով 187 գործազուրկ, որից 120-ը կանայք են: 168.am-ի հետ զրույցում կենտրոնի պետ Քոչար Քոչարյանը ներկայացնելով թվային տվյալները՝ նշեց, որ Ճամբարակում աշխատանք փնտրողների գրանցված թիվը 199 է, որից 126-ը կանայք են:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղը տարածաշրջանի միակ համայնքն է, որը գազիֆիկացված չէ մինչ օրս: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը գազիֆիկացված չէ դեռևս խորհրդային ժամանակներից:
Երևանում չեն դադարում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիաները: Սրան հակառակ` այսօր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձերի թանկացման մասին որոշումը։
Հուլիսի 24-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի 118-րդ բնակարանի լոգարանում բնակիչը չի արձագանքում. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր այս ակցիային են միացել նաև հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը և հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ում հանդիպեցինք Մաշտոցի պողոտայում:
Քիչ առաջ Ավան վարչական շրջանում` Բուսաբանական այգու մոտակայքում, 20 համարի (4563 պետհամարանիշերով) ավտոբուսի վարորդը կանգնեցրել է մեքենան և հրաժարվել է շարունակել երթուղին:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 7 դեպքից` 3-ը, իսկ խարդախության` 2 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նորք-Մարաշում երթուղայիններից մեկի վարորդին հիվանդանոց են տեղափոխել: Նորք-Մարաշ ավտոճանապարհով ուղևորափոխադրում իրականացնող 22 համարի երթուղայինի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է այնքան, որ շտապօգնություն են կանչել և տեղափոխել հիվանդանոց:
Հուլիսի 24-ին, ժամը 17.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում գտնվող 20 կգ-ոց (տնտեսական օգտագործման) գազի բալոնից առկա է գազի արտահոսք:
ՀՀ կառավարության վաղվա նիստում գաղտնի հարց կա ընդգրկված: Նիստի հրապարակված օրակարգում 21-րդ հարցը նշված է որպես գաղտնի, այն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Գոռը և Ավետիքը պատմում են, որ իրենք մեքենաներ չունեն, սակայն մեծ ցանկություն ունեն ժողովրդին օգտակար լինելու, ուստի գտել են վարորդի սեփական մեքենայով, ով պատրաստակամություն է հայտնել միայն վառելիքի խնդիրը լուծելու դեպքում անվճար տեղափոխել քաղաքացիներին:
Այն քաղաքացիները, ովքեր անձնական ավտոմեքենա չունեն ու չեն կարողանում մարդկանց անվճար տեղափոխել, «Վճարելու եմ 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին օգնելու այլ եղանակ են գտել:
Այսօր վիճաբանություն է տեղի ունեցել ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև: Տեսանյութում երիտասարդը պատմում է, որ երբ ինքը վարորդից համապատասխան բուժզննման փաստաթուղթ է պահանջել, վարորդը ավտոբուսի դուսը փակել էիր վրա, ինչի պատճառով երիտասարդի թևը վնասվել է:
«Եթե բոլորը կարողանային իրենք իրենց հարգել, մեր երկրում ոչ մի խոչընդոտ չէր լինի: Մարդն առաջինը պետք է ինքն իրեն հարգի: Եթե մարդն իրեն չհարգեց, ոչ մեկին չի հարգի: Ամոթ ա՝ ժողովուրդ, սիրեք ձեզ: Չի կարելի թույլ տալ, որ բոլորը մեզ ոտնակոխ անեն: Չի կարելի մարդկանց ոչխարի տեղ դնել»:
Օրակարգի հաստատումից հետո ելույթով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը`առաջարկելով օրակարգի հարցերի մեջ ներառել «Բարև Երևան» խմբակցության կողմից կազմված ուղերձը՝ կապված մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ:
Այսօր Մաշտոցի պողոտայի կանգառներից մեկում «Վճարելու եմ 100 դրամ» ակցիայի ժամանակ մի երիտասարդ աղջկա ու կնոջ միջև վեճ էր ծագել: Կինը, ով նույնպես մանակցում էր այդ նախաձեռնությանը` կոչ անելով վճարել 100 դրամ, ակցիայի մասնակից երիտասարդներին մեղադրում էր միայն տրանսպորտի գնի բարձևրացման դեմ բողքի ակցիա կազմակերպելու համար:
Միաժամանակ ամբաստանյալի մայրը` Ա. Խաչատրյանը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ, վիրավորել է մեղադրող Վ. Միլիտոնյանին, որը դրսևորվել է վերջինիս հայհոյելով, նրան և նրա ընտանիքի անդամներին ուղղված անեծքներով:
Սցենարի հեղինակ և պրոդյուսեր` Հայկ Մարության, ռեժիսոր` Արման Մարության, գլխավոր դերերում` Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան (Հայկո Մկո): Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը` գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ:
«Երևանի քաղաքապետի որոշումների հրապարակման մեջ թույլ է տրվել տեխնիկական վրիպակ: Տրոլեյբուսային ուղևորափոխադրումների վերաբերյալ որոշման համարն է 3660-Ա, իսկ ավտոբուսային (միկրոավտոբուսային) ուղևորափոխադրումների վերաբերյալ որոշման համարը՝ 3661-Ա»
Որպես գյուղատնտեսության նախարարության և «Էրեբունի ալկո» ընկերության աշխատակից ներկայացած Արշակ Աբրահամյանը բազմաթիվ դրվագներով խարդախության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է սոցապ պետական ծառայության Գյումրիի տարածքային բաժնի նախկին պետի ու ևս 3 աշխատակիցների գործով դատավարությունը:
Հուլիսի 24-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «Մայորի Ձոր» կոչվող կիրճում հայտնաբերվել է սույն թվականի հուլիսի 17-ին կորած Ստեփանավան քաղաքի բնակիչ` 1957 թ. ծնված Ս. Ղ.-ի դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան 9-26, Գյուլբենկյան 38-46, Կոմիտասի 3-19/8, Փափազյան 21-24, Վաղարշյան 19-24, Այգեկցի 1-33, Թավրիզյան 1-45, Մանուշյան 1-35 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ:
Վերջին շրջանում հայաստանյան գյուղերի ղեկավարների հրաժարականները կառավարության նիստի օրակարգում, կարծես թե, օրինաչափություն են դարձել: Այս իմաստով, գործադիրի վաղվա նիստը նույնպես բացառություն չէ: Այս անգամ հրաժարական տվողը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի գյուղապետն Ալբերտ Խաչատրյանն է:
Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել են միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձերի թանկացման մասին որոշումը։ Որոշմանը կից ներկայացված է նաև երթուղայինների գծերը սպասարկող ընկերությունների ցանկը։
Freecar ակցիան Երևանի փողոցներում շարունակվում է: Այսօր Սայաթ-Նովա-Բարեկամություն հատվածից իր ավտոմեքենայով քաղաքացիներին Կոմիտաս էր տեղափոխում նաև նախկին ՕԵԿ-ական, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:
«Ես ասում եմ` ես էլ եմ մարդ, կարող է գնամ, ինձ մոստից գցեմ, մարդ եմ, ներվային վիճակ է ստեղծվում, ասում եմ` գումար ընդհանրապես մի վճարեք, բայց ինձ մի վիրավորեք»,- հայտարարեց վարորդներից մեկը:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօր հայտարարել էին, որ Շենգավիթ վարչական շրջանում ակտիվիստներից մեկին, ով հրաժարվել էր 150 դրամ վճարել հասարակական տրանսպորտի համար, ծեծի են ենթարկել հենց տեղի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները: