
Սերժ Սարգսյանն ընդգրկուն համաներում է հայտարարելու

«Հայկական Ժամանակը» գրում է. «Խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում Անկախության 22-ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազային ժողով։ Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։ Նույն շրջանակներում խոսվում է նաև, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերևս հոկտեմբերի սկզբներին։ Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել 2009թ. հունիսի 16-ին։ Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները։ Սպասվող համաներումը ևս, ըստ թերթի աղբյուրների, բավական ընդգրկուն է լինելու։ Այդ մասին առայժմ պաշտոնապես ոչինչ չի ասվում։ Փաստաթուղթը կհրապարակվի խորհրդարան ուղարկվելուց հետո, վերջին պահին միայն, երբ այն կդրվի քննարկման և քվեարկության, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2009-ին»։
Հրապարակումը կարող եք կարդալ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։