
Ազատամարտիկներ. Ամեն մի հայ իր կյանքում գոնե մեկ անգամ իր կռիվը պետք է տա արժանապատիվ ապրելու համար

Ազատամարտիկների Ազգային Շարժումը պատրաստվում է սեպտեմբերի 12-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնել:
«Հայաստանի իշխանությունների հանցագործ ղեկավարման արդյունքում սասանվել են մեր պետության հիմքերը, այլասերվել են հոգևոր և մշակութային արժեքները: Երկրում ստեղծվել է ստի, կեղծիքի, հիասթափության ու վախի մթնոլորտ: Հանցագործ իշխանավորներին ժողովրդի դատի առջև կանգնեցնելու, երկիրը կործանումից փրկելու և նոր որակի Հայաստան կառուցելու նպատակով Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը որոշում է կայացրել կազմավորել ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում բոլորին սեպտեմբերի 12-ին գալ Ազատության հրապարակ, որպեսզի «համատեղ ուժերով հասնենք մեր նպատակին»:
«Ամեն մի հայ իր կյանքում գոնե մեկ անգամ իր կռիվը պետք է տա արժանապատիվ ապրելու համար: Եկել է փորձության ժամը»,- ասված է Ազատամարտիկների Ազգային Շարժում նախաձեռնության հաղորդագրության մեջ: