Բաժիններ՝

Պարզվել է Աշտարակի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորների ինքնությունը (տեսանյութ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ 28-ամյա Վահան Մինասյանը, ВАЗ 2106 մակնիշի 23 ԼՏ 548 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 34-ամյա Գագիկ Պապիկյանը, իսկ ВАЗ 2106 մակնիշի 34 TՍ 307 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ , 48-ամյա Գարեգին Սուքիասյանը:

Հիվանդանոց են տեղափոխվել Գ. Սուքիասյանը, նրա ուղևորներ, Աղձք գյուղի բնակիչներ 43-ամյա Տիգրան Սուքիասյանը, 18-ամյա Անի Սուքիասյանը և Զավեն Գրիգորյանը, ում տվյալներն ու տարիքը ճշտվում է: Բախման հետևանքով մեքենաների դետալները վնասել են նաև համընթաց երթևեկող Արագածոտնի մարզի Զովասար գյուղի բնակիչ 47-ամյա Մարտին Վարդանյանի վարած Mercedes մակնշի 30 ՕT 435 համարանիշի ավտոմեքենան՝ պատճառելով նյութական վնաս:

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս