Բաժիններ՝

Մանկաբարձ-գինեկոլոգի գործով կհրապարակվի մահացած կնոջ ամուսնու նամակը

Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան վերաբեյալ գործով այսօրվա դատական նիստը նույնպես տեղի չունեցավ: Ինչպես նախորդ նիստը, այսօրվա նիստը նույնպես տեղի չունեցավ տուժողի իրավահաջորդի բացակայության պատճառով: Այս  մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Տուժողի իրավահաջորդ Շիրակ Ասատրյանը դատարանին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 9-ին նամակ է հղել դատարանին, որտեղ ներկայացրել է իր վերաբերմունքն ու պահանջները: Նամակը դեռևս հասցեատիրոջը չէր հասել, ուստի Դատարանը դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 13-ը՝ նախատեսվում է, որ այդ նիստում նամակը Դատարանում կհրապարակվի:

Գործով մեղադրվում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը, ով ըստ մեղադրական եզրակացության, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր, նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր: Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս