
Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան՝ 4-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակարան են բարձրացրել 1953 թ. ծնված Հ. Շ.-ին:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 6 շենքի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան՝ 4-րդ հարկ, բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակարան են բարձրացրել 1947 թ. ծնված Ս. Հ.-ին: