Վարդան Պետրոսյանի փաստաբան. «Ավտոմեքենաների առաջին կոնտակտը եղել է բանուկ մասում»
«ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այսօր հայտարարել էր տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանի փաստաբանն էլ այս նույն հարցի շուրջ տրամագծորեն տարբեր տեսակետ հայտնել է.
«Երկու ավտոմեքենաների առաջին կոնտակտը եղել է բանուկ մասում, այնտեղ, որտեղ թափված է BMW ավտոմեքենայի յուղը»:
Մի հարցում, սակայն, երկու փաստաբանները համակարծիք են.
Ասֆալտի վրա քերծված հետքն առաջացել է «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածի գետնին քսվելու հետևանքով:
«Այդ հետքը վկայում է այն մասին, որ երկու ավտոմեքենաների իրարից բաժանվելուց հետո «ՆԻՎԱ» ավտոմեքենան ճանապարհի բանուկ մասի վրա թողել է քերծվածքի հետք, կարող եմ ասել նաև, որ գետնին քսվել է ավտոմեքենայի խլացուցիչը: Հետքը թողնվել է առաջին կոնտակտից հետո»,- կայքի հետ զրույցում նշեցլ է Նիկոլայ Բաղդասարյանը:
«Եթե վթարը եղել է կողնակի վրա, ինչո՞ւ պիտի վթարից առաջ բանուկ մասում թափված լինեին BMW-ի յուղն ու «ՆԻՎԱ»-ի ապակիները»,- իր հերթին հարցադրում է արել Վ.Պետրոսյանի փաստաբանը:
Նա նաև անդրադարձավ վթարի պահին Վադրան Պետրոսյանի` ալկոհոլի ազդեցության տակ լինելու մասին հայտարարություններին:
«Որպես կանոն՝ չկա այդպիսի գործ, որտեղ անկախ ամեն ինչից կողմերն իրար չմեղադրեն՝ ալկոհոլի ազդեցության տակ լինելու մեջ: Բայց կա խմած լինելու հանգամանքը ստուգելու կառավարության որոշում, որի համաձայն պետք է ստուգվեր խմածության փաստը: Ստուգումը կատարվել է, արդյունքները առկա են»,- նշել է Նիկոլայ Բաղդասարանը:
Նրա խոսքով՝ խմածության ստուգում է կատարվել վթարից հետո, Նաիրիի հիվանդանոցում` քննիչի որոշման հիման վրա:
«Էրեբունի բժշկական կենտրոնում մենք ունենք գրավոր ապացույց, որ խմածության ստուգում չի կատարվել: Էրեբունի բժշկական կենտրոնից ունեմ նաև գրավոր պատասխան, որ Էրեբունի ԲԿ-ն ընդհանրապես խմածության ստուգում կատարելու լիազորություն չունի: Եթե այդ մարդը խմած էր, առաջին հերթին Բալոյանը պետք է միջնորդի, որ քննիչին պատասխանատվության ենթարկեն, որ կեղծ ակտ է կազմել բժիշկների եզրակացության հիման վրա, որ Վ.Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում»:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: