Բաժիններ՝

Սյունքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով ԼՂՀ ՊԲ սպաները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթար փաստով:

Ժամը 16:10-ի սահմաններում ԼՂՀ Ասկերանի շրջանի բնակիչ 50-ամյա Կամո Հովհաննիսյանը իր կողմից վարած Shevrolet Niva մակնիշի 90 QQ 880 համարանիշի ավտոմեքենայով Երևան–Մեղրի ավտոճանապարհի 187-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով նշված ավտոմեքենայով կողասահքի է ենթարկվել՝ հարվածելով ճանապարհահատվածի ձախ մասի երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով նրա ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Զոյա Համբարձումյանը և Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Հրայր Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս