Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում:
168.am-ի հետ զրույցում Ուռուտ համայնքի ղեկավար Սերգո Ջուլհակյանն ասաց, որ ընտանիքում բնակվել են հայրը, մայրը և տղան: Գյուղապետի փոխանցմամբ ՝ տղան հոգեկան խնմդիրներ է ունեցել, հակումներ ուներ նաև ալկոհոլի նկատմամբ. «Ինքը Ռուսաստանում էր, մի 2 ամիս առաջ ա եկել գյուղ»:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
60-ամյա Տանյա Խաչատրյանը, վարելով Volkswagen մակնիշի 02 ՕՏ 800 համարանիշի ավտոմեքենան, բախվել է մայթեզրի մոտ կայանված Իսակովի պողոտայի բնակիչ, 42-ամյա Սամվել Սահակյանին պատկանող Mercedes մակնիշի 10 ՕՕ 909 համարանիշի և Նորագյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Խաչատրյանին պատկանող Mercedes մակնիշի 53 VD 555 համարանիշի ավտոմեքենաներին:
Բժիշկները Ա. Ո.-ի և Ա. Ե.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա. Գ.-ը՝ ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում ստուգել են ավտոմեքենայի գազաբալոնային և հոսանքամատակարարման համակարգերի անվտանգությունը:
Ես այսօրվա դրությամբ չունեմ որևէ երաշխիք, որ դուրս գալով տնից, քայլելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կամ այլ քաղաքի կամ բնակավայրերի փողոցներով՝ ինձ որևէ ոստիկան որևէ ձևով չի մոտենա, չի իրականացնի որևէ բռնարարք և դրանից հետո չեն հայտարարի, որ ես եմ իրականացրել իրենց նկատմամբ բռնարարք:
1982 թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վանիկ Ջուլհակյանը ձերբակալված է:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:
Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 19/2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 47-ամյա Լևոն Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 77 ՕԼ 330 համարանիշի և Երևան քաղաքի Հասմիկի փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Աղագուլյանի վարած ВАЗ 21703 մակնիշի 10 ՕՕ 105 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը «ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մարմնի հայտնաբերման մասին» տեղեկություն չունի:
Մենք ՀՀԿ գրասենյակի մոտ էինք, բայց հետո մենք գնացինք Օպերա, այնտեղ ման եկանք, քայլեցինք, այնպես չէր, որ ուղիղ գնացել ենք տուն: Բայց որ հետեւել են, փաստ է, քանի որ չէին կարող տան մոտ նստել ու սպասել, կարող է ես երեք ժամից նոր տուն գայի, միանշանակ հետապնդել են, դա հաստատ: Հինգից-յոթ հոգի էին, ոչ պակաս:
Օրերս հաշտության եզրեր են գտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Կինգ դելյուքսի» գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը` նույն ինքը Պալաչը:
168.am-ի թղթակիցի հետ զրույցում Հայկակ Արշամյանի ընկերներից մեկը պատմեց, որ թե Հայկակը, թե Սուրենը բազմաթիվ վնասվածներ ունեն:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը տեղեկացնում է, որ արդեն պատրաստ են համալիր փորձաքննության արդյունքները, որոնք ներառում են 9 փորձաքննություններ:
Քիչ առաջ 168-ի թղթակիցի հետ զրույցում Հայկակ Արշամյանի կինը հայտնեց, որ այս պահին Հայկակի այտին ներսից կար են դնում, իսկ Սուրեն Սաղաթելյանի գլխի վնասվածքը բավականին խորն է:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր կազմակերպությունների ցանկը 2013թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ։
Նախկինում չդատապարտված կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Աննայի երեխաներից յուրաքանչյուրի աչքերում խեղված մի ճակատագիր է դաջված: 3 ամիս Երևանյան լճի տարածքում ապրած, այնուհետև՝ մուտքերում, օբյեկտների աստիճաններին գիշերած այս երեխաների հոգեբանությունը խաթարված, ջարդված է:
Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
22-ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարբիձեի հետ տեղափոխել է տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ:
Նախորդ օրը ասֆալտապատման հերթը հասել էր Սուրեն Սպանդարյանի արձանակիր Գարեգին Նժդեհի անվան հրապարակին: Ասել, թե հանրահայտ 3-րդ մասի հանրահայտ հրապարակը նորոգման կարիք ուներ՝ չափազանցություն կլինի: Բայց մի քանի օր առաջ հին ասֆալտը քերվեց, իսկ երեկ փառահեղ ասֆալտապատվեց:
Ինքնասպանության վիճակագրությունը մեր երկրում սկսեց հրապարակվել 1995-ից: Ամեն տարի ինքնասպանության տվյալները սպանությունների քանակական ցուցանիշի հետ տեղ էին գտնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակն արձանագրող տեղեկագրքերում:
Իդեալական կլիներ, որ բոլորս լինեինք կոռեկտության սահմաններում, բայց բոլորս մարդ արարած ենք և երբեմն անցնում ենք ինչ-որ սահման:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1958 թ. ծնված Դուխիկ Խ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են:
Գառնին զբոսաշրջիկների կողմից հաճախ այցելվող գյուղերից է համարվում: Ժամանակին ամենածաղկուն գյուղն այսօր կորցրել է երբեմնի կենսունակությունը: Գյուղաբնակների հոգսերը շատ են, իսկ ելքը արտագնա աշխատանքն է:
Օգոստոսի 30-ին, ժամը 23.45, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և հայտնել, որ 4-րդ սովխոզում գտնվող իր վագոն տնակի վրա կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3 մեծ և 12 փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական` առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 27 և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 53 փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ քուղ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
Այս պահին Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մերձակայքում, դեռևս շարունակվում է ակտիվիստների և քաղաքացիների բողոքի ակցիան:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1975 թ. ծնված Արշակ Հ.-ին, որը 2009 թ. փետրվարի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: