
Նոր մանրամասներ` Վարդան Պետրոսյանի առողջական վիճակից

Երևան–Եղվարդ ավտոճանապարհին երեկ վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ գիշերը նա վիրահատվել է. հեռացվել է նրա փայծաղը, կարվել՝ լյարդը, այս մասին Tert.am–ին հայտնել է Էրեբունի ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Գիշերը Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր շտապ օգնության մեքենայով բազմաթիվ պոլիտրավմաներով: Վարդան Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և նրան միացված է արհեսական շնչառական ապարատ»,- ասաց Շուշան Հունանյանը:
Վարդան Պետրոսյանի վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն ծանր:
Էրեբունի ԲԿ–ում է գտնվում վթարի ենթարկված յոթ անձանցից ևս մեկը՝ գլխուղեղային և ողնաշարային վնասվածքներով, սակայն նրան վիրահատություն չի նշանակվել: