
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: