
Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել համընթաց երթևեկող «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.50-ին, մեկ այլ ուղևոր` Էդվարդ Հակոբյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: