Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանը վիրահատարանում պահանջել է կանչել Շամշյանին

Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդան Պետրոսյանին վիրահատում էին, ներքին արյունահոսություն ունի, բայց ամենակարևորը, հիվանդանոցում պատմեցին, որ վիրահատարան տանելիս անգամ հումորը չի կորցրել, և պահանջել է կանչել Շամշյանին )))))) Կոտրվածք չունի, փայծախն են վիրահատում»:

Վիրահատությունը տեղի է ունեցել գիշերը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 2 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մինչ վթարի վայրում ոստիկանները գործողություններ են կատարել, հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս