Բաժիններ՝

Սպառնացել են բռնաբարել մարդասպանի քրոջը

Ինչպես տեղեկացրել էինք`Ստեփանավանում 43-ամյա տղամարդու սպանության համար ձերբակալված երիտասարդին դատարանը կալանավորեց երկու ամսով:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Լոռիի մարզային վարչությունից:

24-ամյա Արեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Հատկանշական է, որ երիտասարդը մինչ օրս ցուցմունք չի տվել եւ այդպես էլ չի բացահայտում, թե ինչ հարաբերություն կամ հակամարտություն են ունեցել մահացողի հետ: Նա նույնիսկ դատարանում՝ դատավորի, հարցին ի պատասխան, հայտնել է, թե ինքն է սպանել, բայց պատճառ չկա, չեն ճանաչել իրար:

Ոստիկանությանը մոտ կանգնած կայքի  աղբյուրները նաեւ հայտնել են, որ կալանավորվածի ընտանիքը մտավախություն է հայտնել, որ սպանվածի հարազատները հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ, մասնավորապես՝ իբր ասել են, թե կբռնաբարեն Արենի քրոջը: Այժմ ոստիկանները հսկողություն են իրականացնում Արեն Հարությունյանի շենքում, ապահովում են նրա ընտանիքի անդամների անվտանգությունը:

Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Ստեփանավանի Արեւելյան 6 շենքի 12 բնակարանում Արեն Հարությունյանը դանակով հարվածել եւ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Ա Հախվերդյանին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս