Զոհերի թիվը դարձավ 2. Նոր մանրամասներ՝ Եղվարդի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. (լուսանկարներ)
Ինչպես տեղեկացրել էինք`այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 48-ամյա Արթուր Հակոբյանը, ով վարել է ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան: Հիվանդանոց են տեղափոխվել նաև Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ Էդուարդ Հակոբյանը, նույն փողոցի բնակիչ Տաթևիկ Հակոբյանը, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 43-ամյա Հայկ Հակոբյանը, 21-ամյա Էմմա Հակոբյանը և Էդգար Հակոբյանը:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ 54-ամյա Վարդան Պետրոսյանը:
Ստացած մարմնական վնասվածքներից Էդգար Հակոբյանը Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է:
Այսօր առավոտյան Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է նաև Էդուարդ Հակոբյանը:
Դերասան Վարդան Պետրոսյանը վերադառնում էր նկարահանումներից:
Մանրամասները կարդացեք այստեղ`