
Ծխախեղդ է եղել երկու խոշոր եղջերավոր անասուն

Հոկտեմբերի 21-ին, ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նարեկացու փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.31-ին, մարվել՝ 09.13-ին:
Այրվել է Հ. Բ.-ին պատկանող անասնագոմի տանիքը՝ 40քմ մակերեսով, հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել երկու խոշոր եղջերավոր անասուն: