Բաժիններ՝

Մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության միամսյակը

Այսօր սկսվեց «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով քայլարշավ-ակցիան, որով մեկնարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության միամսյակը։

Ակցիան մեկնարկվեց խաղաղ երթով, որին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող  անձինք։

Քայլարշավը նվիրված էր մատչելիության խնդիրներին և նպատակ ուներ հանրության և քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել անխոչընդոտ միջավայրի ստեղծմանը։

Երթը սկսվեց Կարապի լճի հարակից տարածքից, որտեղից մասնակիցները շարժվեցին դեպի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի օգնականին հանձնեցին դիմում–բողոքը, ուղղված նոր կառուցվող շենքերի մատչելիության նորմերի խախտմանը։ Հանձնվող փաթեթում ներառված էր քաղաքացիների արած անմատչելի փողոցների,դպրոցների և հասարակական վայրերի լուսանկարները։

hashmandam3

hashmandam2

hashmandam1

hashmandam

 

Զառա Բաթոյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ տարին մի քանի անգամ են կարողանում դուրս գալ քաղաք, քանի որ նրանց համար ստեղծված պայմաններ չկան:

«Մենք երկար ժամանակ է, ինչ ակնկալիքներով ենք ապրում։ Իհարկե, կան փոքրիկ փոփոխություններ, բայց այդ ամենը շատ քիչ է ու դրանք չեն կարող մարդու կյանքը փոխել, ավելի մեծ ծավալով աշխատանքներ են պետք անել, ավելի մեծ ներդրումներ են պետք։ Եվ այն ծրագրերը, որոնք արդեն արվում են քաղաքի համար, այդ ծրագրերում պարզապես պետք է հիշել նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները»,- ասաց Զ. Բաթոյանը։

Քաղաքապետի օգնական Սամվել Մերթաջյանը ասաց, որ 2014 թվականից էլ ավելի շատ կլինեն թեքահարթակները, կլուծվեն նաև տրանսպորտի խնդիրը։

Մարինե Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս