
Անթոնին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

Նոյեմբերի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1987 թ. ծնված Անթոնի Ղ.-ին, որը հունիսի 20-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքով: