«Կանազի» հոսպիտալում ծեծված զինծառայողների վերաբերյալ նամակ են հղել Սերժ Սարգսյանին
«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված եւ արդեն հինգերորդ օրն է՝ Արշակ Արմենի Թորոսյանը եւ Ռազմիկ Ռուբենի Մանուկյանը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Նրանցից Ռազմիկ Ռուբենի Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, երեկ ԳԱԼԱ-ին դժգոհել էր նաեւ, որ իրենց չեն թույլատրել տեսակցել երեխաներին, անգամ սնունդ ու հագուստ չեն վերցրել նրանց փոխանցելու համար: Հայտնի է նաեւ, որ կալանավայրում գտնվող զինծառայողների ծնողները դիմել են նաեւ «Զինվորի մայր» ՀԿ-ին:
Ինչո՞վ է պատրաստվում օգնել ՀԿ-ն զինծառայողների ընտանիքներին եւ արդյոք ՀԿ նախագահը հանդիպե՞լ է կամ տեղեկություն ունի զինծառայողներ Արշակ Թորոսյանից եւ Ռազմիկ Մանուկյանից:
«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը եւս չի հանդիպել զինծառայողներին, իսկ թե ինչո՞ւ՝ նա ասում է, որ չի ցանկանում խանգարել նախաքննությանը, բայց ասում է, որ տղաներն իրենց լավ են զգում:
«Ես իրենց հետ հանդիպել եմ մինչեւ կալանավայր տեղափոխելը, զրուցել ենք, տղաները լավ էին, դիմում եմ ստացել նրանց ծնողներից եւ տղաների մայրերին եմ ընդունել ինձ մոտ: Այստեղ եմ հրավիրել Արշակ Արմենի Թորոսյանի մորը՝ Լուսինե Բարսեղյանին եւ Ռազմիկ Ռուբենի Մանուկյանի մայր Աննա Կարապետյանին, զրուցել ենք, հետո նամակներ են պատրաստվել մեր կազմակերպության անունից եւ ուղարկել ենք ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՊՆ Սեյրան Օհանյանին եւ ՀՀ զինդատախազին: Մենք հետամուտ ենք լինելու, որ օբյեկտիվությունը բացահայտվի: Եթե պետք լինի, դատարանում էլ հանդես կգանք հայտարարությամբ», կայքին փոխանցեցլ է Մարգարիտա Խաչատրյանը:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: