Բաժիններ՝

Անահիտ Բախշյանն առաջարկում է լսել հաշմանդամների առաջարկները

Հաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչև նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի  մատչելիությունն ապահովելը: Երևանի զարգացման քառամյա ծրագրում (2014-2017թթ.) ներառված են հաշմանդամներին վերաբերող որոշ դրույթներ:  Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, մտահոգ լինելով այդ խնդիրների լուծմամբ, նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետին կից գոյություն ունի հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող հանձնաժողով: Առաջարկում եմ հաշմանդամների համար Երևանը մատչելի քաղաք դարձնելու նպատակով Երևանի 2014-2017թ.թ. քառամյա զարգացման ծրագրի  իրենց վերաբերող հատվածը  քննարկել այդ հանձնաժողովում և լսել նրանց առաջարկները: Ակնկալում եմ տեղեկանալ այդ հանձնաժողովի մոտակա նիստի մասին՝ առաջարկված օրակարգով:

Շնորհակալություն համագործակցության համար»,- ասած է նամակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930