Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքեց Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը

«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմենների համագործակցության արդյունքում Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքեց Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը.

Երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որով հերքել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը: Եվրոպայի Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իպատասխանկայքիհոդվածին Եվրոպական Օմբուդսմենի ինտիտուտը հայտնումէ, որ այն տեղեկատվությունը, թե պարոնՅուրիՀայրապետյանըհեռացվելէկոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: ՅուրիՀայրապետյանըչիհեռացվելկոնֆերանսից: Ճշմարտությունն այնէ, որԳլխավորքարտուղարըԳլխավորԱսամբլեայիպաշտոնականհանդիպմանժամանակարգելելէԱդրբեջանի ներկայացուցչին քաղաքականհայտարարություններանել: ՊարոնՅուրիՀայրապետյանը` ԼեռնայինՂարաբաղիմարդուիրավունքներիպաշտպանըտարիներիվեր հանդիսանում է ԵվրոպայիՕմբուդսմեններիինստիտուտիպաշտոնական «անհատական» անդամ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի Օմբուդսմենի ներկայացուցիչը (Օմբուդսմենը բացակայում էր)` բողոք հայտնելով համաժողովին ԼՂՀ Օմբուդսմենի մասնակցության կապակցությամբ:

Միջադեպից հետո Ադրբեջանի Օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվեց բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում, այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմենների համագործակցության և հետևողականության արդյունքում երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը պաշտոնապես հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը»:

Պաշտպանի աշխատակազմ

 

Տեսանյութեր

Լրահոս