Բաժիններ՝

Վանաձորում բնակարան է հրդեհվել

Նոյեմբերի 15-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորիչ փողոցի թիվ 37/16 շենքի երկրորդ հարկի բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 37 շենքի 14-րդ բնակարանում այրվում է բազմոց:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.00-ին, մարվել` 11.25-ին: Ն. Պ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակում այրվել են բազմոց, համակարգչային սեղան (համակարգչով) և 4 կախովի գրապահարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս