Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Դանիել Իոաննիսյանը մայիսի 10-ին դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունները և կայացնել վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում։
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով Ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարում էր Արմեն Երիցյանը:
Մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 17-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում հրդեհի նշաններ են նկատվում:
Մայիսի 17-ին, ժամը 00.50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին «Հայկոպ» բազայի շենքն այրվում է:
Մայիսի 17-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Հայտնի է «օրենքով գողերի» լիակատար ցուցակը, որը մինչ 1994թ. չկար իրավապահպան մարմինների տրամադրության տակ:
Այսօր մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: Բնակիչները բողոքում էին գազի գնի հնարավոր թանկացման դեմ: Բողոքի ակցիային ներկա էր նաև մի պապիկ, ով մի քանի անգամ ընթերցեց կառարությանն ուղղված իր բանաստեղծությունը:
Մայիսի 6-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, Քոչարի 19 շենքի բնակիչներն առավոտյան արթնացել են ատամնատեխնիկական գրասենյակի ոչ բնակելի տարածքի սեփականատեր Հ. Գրիգորյանի կողմից նախաձեռնած քանդման աշխատանքների աղմուկից:
ՀՀ գլխավոր դատախազի զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված գործով մեղադրողի փոփոխությունը:
Մայիսի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը երբևիցե չի խորշել օրենքով սահմանված կարգով և օրենսդրությամբ լիազորված մարմիններում յուրաքանչյուր դեպքով կատարված հետաքննության կամ նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության վերաբերյալ քննարկումներին մասնակցելուց»
Մայիսի 15-ին` Վանաձորում, «Ղշլաղ» թաղամասում, սպանվել է Թովմա Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին: Թ. Մաթևոսյանը ահնիձորցի էր, աշխատում էր Մոտկորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապետ:
«Մեր հասարակության բոլոր խավերում գերակշռում է այսօր ամբոխային` այժմեական կարիքներն անհապաղ բավարարելու մոլուցքը, որը խզել է կապն անցյալի հետ և ունակ չէ տեսնելու անգամ ոչ հեռավոր ապագան»
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի, նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը:
Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:
Մայիսի 15-ին՝ կեսգիշերին, անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել Ազատության պողոտայի մոտ գտնվող «Golden Palace» հյուրանոցային համալիրի դիմացի այգում:
Մայիսի 14-ին Մոսկվայում ՌԴ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել օրենքով գող, ազգությամբ վրացի Գեորգի Դիակվնիշվիլին: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Գուգա և Գիա Երկար մականունով: Անձնական խուզարկության ընթացում նրա մոտ հայտնաբերվել է 1,15 գրամ հերոին, ինչն էլ նրա դեմ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել:
Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ ազդարարելով ընկերության՝ «Միայն մեկ ծառ» նոր նախաձեռնության մասին, որն ուղղված է Երևանն ավելի կանաչ դարձնելուն:
Երևանի մի խումբ բնակչներ այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց: Վերջիններս բողոքում էին, որ էլիտար շենքում բնակարան են գնել` վճարել ամբողջական արժեքի մոտ 80 տոկոսը, սակայն մինչ այժմ սեփականության վկայական չեն ստացել, իսկ մի քանի օր առաջ էլ տեղեկացել են, որ շենքը գրավի տակ է դրված:
ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ Մարց գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով:
Անշուշտ, գազի սակագնի բարձրացման հետևանաքով հնարավոր թանկացումներն անխուսափելի են լինելու, դրան հաջորդելու են էլեկտրոէներգիան, ջուրը, տրանսպորտը, այնուհետև կսկսվի թանկացումների շղթան` հացը, կաթնամթերքը, մի խոսքով՝ առաջնային սպառման բոլոր ապրանքները:
Վիրավորականն այն է, որ գնում ես որևէ բուժհաստատություն կամ որևէ այլ գերատեսչություն ինչ-որ խնդրով և ներկայանում ես, որ ազատամարտիկ ես, ասում են՝ շատ լավ է, բայց վճարեք, կամ էլ ասում են՝ պետության համար ես կռվել, ուրեմն՝ գնա նրանից էլ պահանջի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազ փողոցի 6-28 զույգ համարների շենքերի, Բաշինջաղյան փողոցի 159, 159/1, 161, 163, 165, 173 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 20, 22, 24 և 2-րդ նրբանցքի 13, 15 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկա Շուշանիկ Համբարձումովան հայտնեց, որ 6 տարվա բացակայությունից հետո Հայաստանում պարզել է, որ «ստացել է» իր կենսաթոշակը:
168.am-ը փորձեց կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների և ԱԻՆ աշխատակիցների հետ՝ ճշտելու հրդեհի պատճառները, ընկերության կրած վնասի չափը և այլ մանրամասներ:
Մայիսի 15-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: