14 հիվանդությամբ՝ 10 տարվա ազատազրկում
hetq.am-ը գրում է. Փաստաբան Գագիկ Պապոյանը ՀՀ վերաքննիչ դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալ՝ 58-ամյա տնտեսագետ, շինարար, մեծածախ առևտրով զբաղվող, 4 երեխաների հայր Աշոտ Առաքելյանի առողջական վիճակի մասին նյութեր:
Աշոտ Առաքելյանն այս տարվա փետրվարից անազատության մեջ է, մեղադրվում է թմրանյութերի ստացման համար հումք ներկրելու մեջ:
Այս պահին նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում:
Փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը տառապում է 14 անուն հիվանդություններով, որոնցից 4-ն անհամատեղելի են պատժի կրման հետ (2006 թ-ի Կառավարության մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելված 2-ում ներկայացված է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը):
Գագիկ Պապոյանն իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը ներկայացրել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրաասության դատարանին՝ միջնորդելով իր պաշտպանյալին ազատել պատժի կրումից: Սակայն Աշոտը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:



