Բաժիններ՝

Հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է. կտեղադրվի 30-ով ավելի կայանք

ՀՀ կառավարությունն այսօր իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով 50-ի փոխարեն ձեռք բերել 80 կայանք: Դրանցով լրացվելու են Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները և ստեղծվելու է երկրորդ պաշտպանական գոտին: Բացի այդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում այլ մարմինների կողմից տեղադրված հակակարկտային կայանքները համապատասխանացվելու են Հայաստանում գործող և կիրառվող մթնոլորտային միասնական համակարգին` «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքային սկզբունքների համաձայն: Լրացում և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երեքում, կառավարությունը պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության արտոնագրման գործառույթը վերապահել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավաստագրման և արտոնագրման գործակալությանը: Հարակից արտոնագրման ընթացակարգերը և համապատասխան վերահսկողությունը նույնպես կիրականացվեն ՀՀ ԱԻՆ-ի կողմից, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը և քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով ծառայություն մատուցելու` ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության իրագործմանը:
ՀՀ 2013թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թույլ կտան ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական կանոնակարգման ծրագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս