Բաժիններ՝

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Հ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Ջերմուկ-Գնդեվազ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Սյունիքի մարզում` Սիսիան-Վայք ավտոճանապարհի Սիսիան-Գորայք ճանապարհահատվածը:

Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին:

Սյունիքի մարզի «Զանգեր»-ից մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում, Վայոց Ձորի մարզի Սարավան, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում բուք է և մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Մերկասառույցի և ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը:

Այս պահին ձյուն է տեղում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս