Բաժիններ՝

Երևանյան երթուղայինները մերկասառույցին չեն դիմանա. Փոխադրողների միության նախագահ

Երեւանյան երթուղայինները ձյանը դիմանում են, բայց կարող են չդիմանալ մերկասառույցին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ միկրոավտոբուսների եւ ավտոբուսների մասնավոր հավաքակազմերի

Սեփականատերերը կարող են գիծ դուրս չգալ, եթե ձյուն չգա՝ ի նշան ցածր ուղեվարձի դեմ բողոքի: Պատճառը, ըստ նրա, ձմեռային երթեւեկությանը պատրաստվելու համար միջոցների անբավարարությունն է՝ անվադողեր եւ այլն: Ձյունն արդեն եկել է, բայց, Եղիազարյանի խոսքով, փոխադրողներն առայժմ դիմանում են:

Ըստ նրանց գնահատման՝ ավտոբուսի եւ երթուղայինի համար ձմեռային ռեժիմի անցումը կարող է արժենալ 400-600 հազար դրամ, իսկ այդքան գումար նրանք չունեն:

«Մենք այժմ էլ ենք ամառային անվադողերով վարում: Նախատեսված չէ, բայց ինչ արած, եթե փող չկա: Եթե մերկասառույց լինի, այլ հարց է, այն ժամանակ մենք ընդհանրապես երթուղի դուրս չենք գա, որպեսզի ոչ ոքի վրաերթի չենթարկենք եւ ինքներս վթարի չենթարկվենք: Իսկ մինչ այդ դիմանում ենք», – հայտարարել է Եղիազարյանը:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կաքյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս