Արդեն հինգերորդ տարին է, որ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը (թե որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, թե որպես ԱԺ պատգամավոր) փոխանցում է ՀՀ բոլոր մանկատների շրջանավարտների հաշիվներին: Մնացյալ գումարները համալրվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:
Հունիսի 19-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր դատական սանկցիա՝ նախազգուշացում, կիրառեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով մեղադրանքի ու պաշտպանության կողմի 4 փաստաբանների:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 19-ին ժամը 07.00-23.00 կդադարեցվի ջրամատակարարումը.
Մոռանում եք, որ նման գնահատականներ տալով, խոսում եք այն քաղաքացիների մասին, ովքեր առավոտյան 9-ին գալիս են աշխատանքի ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը:
Փառք աստծո, մենք ունենք բավարար սեփական միջոցներ և, ի տարբերություն որոշ մարկանց, մեր աչքը պետության միջոցների վրա չէ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնից հաջողվել է հեռախոսով կապվել «Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանի հետ, որն իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ լուրերը պարզաբանելուն ի պատասխան՝ հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք և ոստիկանությունում հայտարարություն տալու խնդիր չունի:
ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքների և դրանց խեղաթյուրված մեկնաբանությունների՝ մասնավորապես հողերի աճուրդների «չարաշահումների» վերաբերյալ տեղեկացնում ենք.
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Թբիլիսյան խճուղու ձորում մեքենա կա՝ կողաշրջված վիճակում։
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը՝ այսօր խորհրդարանում կրքերը թեժացել են այն աստիճան, որ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը միջանցքում սկսել է հոխորտալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շոտլանդացի պաշտոնյաներին և պատգամավորներին իր երախտիքի խոսքն է ասել Շոտլանդիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության բանաձևի ներկայացման կապակցությամբ:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայկական սերիալներին և դրանց աղետալի հետևանքներին:
Արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ Կանադայի ողջ հայությունը և հատկապես մոնրելահայությունը իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ անարդար մի որոշման, ըստ որի Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մայիսի վերջին կայացած եկեղեցական որոշման համաձայն պետք է լքի Կանադան, ուր ավելի քան տասը տարի հանդիսանում էր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը:
168.am-ն այսօր այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ Բուդաղյանի պալատի մոտ հերթապահող քաղաքացիական հագուստով անձիք ասացին, որ վերջինս կտրականապես հրաժարվում է խոսել:
Հունիսի 18-ին, ժամը 10.39-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2Բ շենքի թիվ 23 բնակարանից քաղաքացին ցած է նետվել:
Հունիսի 17-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու:
Հունիսի 15-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գայանե Պ.-ն:
Հունիսի 18-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել, կա տուժած:
Գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, իրենք գալու են Երևան և իրենց պահանջն են արտահայտելու կառավարության առջև:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
«Եեթե գոնե մի փոքր լավ բան ունեք իմ մասին ասելու, շատ եմ խնդրում էլի՝ այդ լավ բաները իմ մասին հասցեագրեք այն հեռուստաընկերությանը, որը ինձ համարում է խուլիգան…»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանըն օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 15-ին իր աշխատասենյակում հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութի հերոս, Երեւանի ծայրամասերից մեկում՝ Արցախի փողոցում ապրող 14-ամյա Հովհաննես Հարությունյանին
Հունիսի 17-ին, ժամը 18.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բյուրական, Տեղեր, Անտառուտ և Օրգով գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղա-տնտեսական նշանակության ցանքատարածքները:
Հունիսի 17-ին, ժամը 20.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 136 տանը տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 1-ին զանգվածի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Ամիրյանը վարելով Skoda մակնիշի՝ 75 VV 755 համարանիշի ավտոմեքենան, ՀՀ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Այգեստան 11 փողոցի բնակիչ 40-ամյա Գագիկ Եղիազարյանին:
Քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, ըստ որի` մարտի 10-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Կենտրոնական բանկիե մոտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանը նախ` հայհոյել, ապա` հարվածել է իր դեմքին:
Հունիսի 17-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում:
Ես լուսանկարահանումներ էի իրականացնում Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը, ռեպորտաժը իրականացնելուց հետո իմ մեքենան հետապնդեց, ինչպես հետագայում պարզվեց, Ալիկ Սարգսյանի եղբայրը’ Անդրանիկ Սարգսյանը:
Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը դեռ վաղ հասակից սիրել ու պահում է հայկական գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ: Նա նույնիսկ իր տունը կառուցել է գյուղից բավականին հեռու, համարյա Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ: