«Աստված է վկա` ինձ երբեք թույլ չեմ տվել ու թույլ չեմ տա միջամտել նման հարցերում, և չեմ հասկանում այն ծնողներին, այն մեծերին, որ օգտագործելով դիրք, պաշտոն, այլեւայլ հնարավորություններ` հաշմանդամ են դարձնում երեխայի կենսագրությունը»:
Առայժմ չճշտված պատճառներով, ենթադրաբար, ազդանշանային համակարգի խափանման պատճառով գնացքներից մեկը մխրճվել է մյուսի ետևի հատվածը: Մահացել է Լահորից ուղևորվող գնացքի մեքենավարը: Տուժածներին տեղափոխել են Կարաչիի հիվանդանոցներ:
Երբ մասնակիցներն արդեն ավարտել են մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը
Ժամը 20.52-ին կապ է հաստատվել արշավախմբի անդամներից Լևոն Մովսիսյանի հետ, ով հաստատել է, որ Ա. Ավետիսյանին ուղեկցում են ընկերների մոտ:
Տուժածին տեղափոխել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել է սառնարանը, կահույքը, հատակը (35 քմ) և 2 դուռ:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ գյուղը մանկապարտեզ չունի, Լենուղի գյուղի գյուղապետ Գեղամ Ղազարյանը պատասխանեց. «Բյուջե չկա: Գյուղն ունի 28 մլն դրամ բյուջե, իսկ մանկապարտեզ սարքելու համար 15-20 մլն դրամ գումար է հարկավոր»: Նաև հավելեց. «ԱԺ ընտրությունների ժամանակ եկան, խոստացան, որ կօգնեն կառուցել, բայց այդպես էլ մնաց: ՄԱՊ-ն էր խոստացել օգնություն հատկացնել, բայց մասնագետները եկան-ասացին, որ շենքը վթարային է, և այն պետք է քանդվի և նորից կառուցվի: Շատ ծախսերի պատճառով, աշխատանքներն անգամ չսկսվեցին»:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Հայաստանաբնակ եզդիները սեպտեմբերի 29-ից կունենան իրենց սրբավայրը: Սրբավայրը կառուցվել է Այղր լճի շրջակայքում, Ուկրաինայում ապրող եզդի մեծահարուսների կողմից կատարված ներդրումներով:
Մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, սակայն տուժածների մեծամասնությանը անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, նրանք կբուժվեն ամբուլատոր եղանակով:
Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, Սիչուան նահանգի վարչական կենտրոն համարվող Չենդու քաղաքից 750 կմ հարավ-արևմուտք գտնվող Պանչժիխուա քաղաքի ածխահանքում: Վթարի պահին հանքում գտնվել է 154 հանքափոր:
Ռուս տիեզերագնացներ Գենադի Պադալկան, Սերգեյ Ռեյինն ու ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ջո Աքաբան վայրէջք են կատարել Ղազախստանի տափաստաններում` վաղ առավոտյան:
Այս դեպքի առիթով նրանք դիմել են ոստիկանություն, գրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում, և պատրաստակամ են ցանկալի արդյունքի հասնելու համար շարունակել պայքարը ծառահատումների դեմ։
Սուրբ Խաչի տոնը առավել նշանակություն է ստացել VII դարի առաջին կեսին պարսից գերությունից Խաչի վերադարձից հետո: 610 թվականին պարսից Խոսրով արքան հարձակվել էր Բյուզանդական կայսրության վրա: Պարսիկնեըր զավթել էին Երուսաղեմը եւ գրավել Քրիստոսի Խաչը (614 թ.):
Տարածքը գտնվում է Ստամբուլի պատմական Ինջի կինոթատրոնի հարևանությամբ և մի քանի հազար քմ տարածք է զբաղեցնում: Այս տարածքը համարվում է պատմական արժեք ունեցող և Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից է:
Հաջորդ երկուշաբթի նախատեսված թռիչքը կկայանա՞, թե՝ ոչ, մամլո խոսնակը հստակ պատասխան չի կարողացել տալ. «Չեմ կարող ասել, իրավիճակից է կախված»: Հաջորդ երկուշաբթի նախատեսված թռիչքը կկայանա՞, թե՝ ոչ, Նանա Ավետիսովան հստակ պատասխան չի կարողացել տալ. «Չեմ կարող ասել, իրավիճակից է կախված»:
Հալեպի Նոր գյուղի շրջանում բախումների հետևանքով կրկին հայ է զոհվել. առանց այլ մանրամասներ հայտնելու Tert.am-ին ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ցուցարարների զգալի մասը պետական ծառայողներ են եղել, որոնց աշխատավարձերը Մարիանո Ռաhոյի կառավարությունն իջեցրել է, նրանք նաև զրկվել են ամանորյա հավելավճարներից:
Սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը:
Տեղատարափ անձրևները, որոնք այս օրերին տեղացել են Ուտտարակհանդ նահանգում, դարձել են ուժեղ սողանքների պատճառ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սողանքը քշել է մի քանի տասնյակ տներ 8 գյուղերում: Աղետի գոտում վնասվել են էլեկտրահաղորդման լարերը ու քանդվել ճանապարհները:
Ուրախալի փաստ է այն, որ բակերում շաբաթօրյակի աշխատանքներին միացել են նաև բնակիչները:
Այսօր երևանյան և մարզային մեծածախ շուկաներում գյուղմթերքի գները հետևյալն է. Սմբուկ– 100-120 դրամ լոլիկ– 80-100 դրամ կաղամբ/ծաղկակաղամբ– 50-70 դրամ ձմերուկ– 50-150 դրամ սեխ- 80-100 դրամ խաղող– 150-200 դրամ դեղձ– 80-150 դրամ սալոր– 80-100 դրամ խնձոր– 300 դրամ:
Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որում նշել է վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման մասին: «Ռուսաստանում քաղաքական արդարադատության կիրառման մասին» բանաձևում արտահայտված է մտահոգություն մի շարք օրենքների ընդունան վերաբերյալ՝ մտքի ազատությանը սահմանափակելով, որոնք Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով «կարող են կիրառվել ընդդիմության և քաղաքացիական հարակության դեմ»:
«Երբ քրեական գործով ձեռք բերված որևէ նյութ չկա, որը կարող է բավարար հիմք տալ ենթադրելու, որ անձը մնալով ազատության մեջ կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված որևէ արարք ապա վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես չի կարող կիրառել որևէ խափանման միջոց, առավել ևս անձի նկատմամբ չի կարող ընտրվել կալանքը որպես խափանման միջոց»,- ասել է փաստաբանը:
Ըստ ամերիկյան ռազմա-ծովային ուժերի ավանդույթի, որտեղ նա ծառայում էր որպես փորձարկու-օդաչու, նրա աճյունը հանգրվանել է Ատլանտյան օվկիանոսի հատակում: «Ֆիլիպինյան ծով» հրթիռային հածանավը Արմսթրոնգի բարեկամների և մոտ ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Ֆլորիդա նահանգի Մեյպորտ ՌԾՈՒ-ի բազայից:
«Հարսնաքար» ռեստորանային համլիրում ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյաի քույը՝ Նվարդ Ավետյանը բաց նամակ է հղել բարի կամքի տեր բոլոր մարդկանց. նամակում մասնավորապես ասվում է.
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ավագիմյանին, որը հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը:
«Կարելի է ասել, որ ինչ-որ առումով հայերն ավտորիտար ղեկավար են ուզում: Այսօր մարդկանց ավելի շատ վստահություն են ներշնչում լիքը գրպաններ ու հաստ վիզ ունեցող մարդիկ»,- նշեց Կարինե Նալչաջյանը:
Խոշոր վերամշակող «Արմենիա Վայն« ՍՊԸ-ն այս տարի ևս խաղողի մթերման ծավալները կորոշի գնվելիք հումքի որակից: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ընկերությունից: Մեր` խաղողի մթերվող քանակի և որակի մասին արված հարցմանն ի պատասխան, ընկերությունից փոխանցեցին, որ օգոստոսի 16-ից ընկերությունը սկսել է խաղողի մթերման գործընթացները: «Խաղողը մեր կողմից գնվում է հետևյալ գներով. սպիտակ տեսակները՝ կիլոգրամը 140-180 դրամ, կարմիր տեսակները՝ մինչև 220 դրամ, իսկ Արենի տեսակի առանձին խմբաքանակները՝ 400 դրամ»,- ասվում է ընկերության գրավոր պատասխանում:
Այս պահին հայտնի է 28 զոհվածի մասին, ևս 50 մարդ համարվում է անհետ կորած: Շրջանում տարվում են փրկարարական աշխատանքներ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտ օրերը հորդառատ անձրևները կարող են վերսկսվել: