Ըստ մեղադրական եզրակացության, նա 2012թ ընթացքում իր տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած 3 անչափահաս բնակիչների հետ:
Վիրավորներից Է.Գասպարյանը և Գ.Եսայանը պայմանագրային զինծառայողներ են, իսկ Ս. Չիթչյանը, Ա. Բրուտյանը, Ա. Զոհրաբյանը և Ս. Հովհաննիսյանը Պառավաքարի միջնակարգ դպրոցի աշակերտներ են:
Հուղարկավորությանը մասնավորապես ներկա են եղել նրա որդին՝ Աֆոն, Զապը, Սամոն, Արտյոմ Գորիյսկին, Սուրո Լենինականսկին, Անդիկը, Արու Արմավիրսկին, Արմեն Խոխլան, Ալյոշկա Աշխաբադսկին, ով արտաքսվել էր Ռուսաստանից այս տարվա մարտին:
Նա կանաչ լույսի տակ հավասարվելով մի տաքսիստի նախ սկսեց հայհոյել մեքենայից, ապա իջավ իր ահարկու սև հրեշից ու կիսաբաց պատուհից հարձակվեց վարորդի վրա ու մի քանի հարված հասցրեց նրան, ու դա օրը ցերեկով, Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկում, ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն օրերս Կիրովի անվան մանկական զբոսայգին միասեռականներից «ազատագրելու» իր տարբերակն էր առաջարկել. այգում տեղադրել տեսախցիկներ և նկարահանումները տեղադրել youtube-ում:
Ժամը 22:00-ի սահմաններում, VAZ 2121 մակնիշի 071 ՈՍ 07 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևանի Ջուղայի թիվ 1 շենքի բակում վրաերթի է ենթարկել հետիոտներ 16-ամյա Սուսաննա Նահապետյանին, և 15-ամյա Լիլիթ Լևոնյանին:
Միլիարդատեր Մարկ Լասրին, ով համարվում էր Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի գլխավոր հավակնորդը, հանել է իր թեկնածությունը՝ խաղային մաֆիայի հետ ունեցած կապերում կասկածվելու պատճառով։ Այս մասին գրում է New York Post-ը։
Ապրիլի 25-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից կատարված ծախսերի առումով առաջատարը շարունակում մնալ ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 70 մլն 330 հազար 400 դրամից ծախսել է 57 մլն 452 հազար 23-ը:
Երեկ, ապրիլի 26-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ 777 համարանիշներով ավտոմեքենաների երիտասարդ վարորդները Հյուսիսային պողոտայում խանգարում են քաղաքացիների անդորրն ու տեղաշարժը:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը շենքը քանդելու համար ներկայացրել է երկու պատճառ. առաջինը, որ իրենց այնտեղ անհրաժեշտ է ոչ թե շենք, այլ օդանավերի համար հարթ տարածություն և երկրորդ, որ այն անհրաժեշտ է ենթարկել վերանորոգման:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին ակնհայտորեն նյարդայացրել են մամուլի հրապարակումները՝ սեքսուալ կազմվածքով աղջիկների և ընդհանրապես սեքսուալ թեմաներով։ Ռ. Մելքոնյանն իր զայրույթն արտահայտել է ֆեյսբուքի իր էջում՝ հետևյալ գրառմամբ։
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Նախօրեին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:
Ապրիլի 27-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձիք հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա. հանցագործները սպանել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցին և թալանել են 4.5 միլիոն ռուբլի:
Ցեղասպանությունը որևէ մեկի սեփականությունը կամ մենաշնորհը չէ, և յուրաքանչյուր արվեստագետ իրավունք ունի Ցեղասպանությանն անդրադառնալ այնպես, ինչպես իր գեղագիտական ընկալումն է թույլ տալիս: Նույնը կարելի է ասել նաև Կոմիտասին ու Մոցարտին փոփ մշակույթ ներմուծելու մասին:
Ապրիլի 27-ին բաժին են ներկայացել 1985 թ. ծնված Արշակ Խ.ն և նրա եղբայրը՝ 1987 թ. ծնված Սարգիս Խ.ն՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում երկրորդ տեղում է աշխատանքային շահագործումը, որի մեջ ընդգրկված է նաև մուրացկանությունը:
«Արցախբանկ» ՓԲԸ-ից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 146.860.000 ՀՀ դրամ գումար, որով բանկին ընդհանուր առմամբ պատճառվել է 144.081.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ապրիլի 26-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 1990 թ. ծնված Տիգրան Չ.-ն:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):
«Հաջողության կհասնի այն շարժումը, որի ղեկավարներն այնքան խոհեմ ու խորագետ կլինեն, որ կկարողանան գտնել ազգային նպատակների իրականացման գործում իշխանություններին թշնամուց աջակցի (գոնե մասնակի) վերածելու գաղտնիքը»
Ոստիկանության Գյումրիի բաժնի 1-ին բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 15.00-ին, 1-ին բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և կամավոր հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 95 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել 1993 թ. ապրիլին` ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը։
Ապրիլի 26-ին մի քաղաքացի դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից նստել է անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենա և գնացել տուն, որտեղ նկատել է, որ ձեռքի դրամապանակը բացակայում է, որի մեջ եղել է 100.000 դրամ, բջջային հեռախոսը և 3 հատ բանկային քարտ:
Ապրիլի 27-ին, ժամը 08.58-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դեբետ գյուղումգայլերը հոշոտել են Ա. Պետրոսյանին պատկանող20 ոչխար:
Ապրիլի 25-ին, ժամը 22.00-ին, խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ:
Ձեռնարկած օպերատիվ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում արդեն լուսաբացին կենտրոնական ոստիկանություն է ներկայացել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, սակայն Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող, 30-ամյա Հովհաննես Միսակյանը:
«Երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ տվյալները, կեղծ դրամներ իրացնելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցի բնակիչ 22-ամյա Կարինե Անդրեսյանին»:
«Թող Աստված ների ինձ, բայց նման տականքների, «սուտ գողականների ռազբորկայի» զոհերի հետեւանքով հասարակությունը նաեւ ինքնաբերաբար մաքրվում է…»,- գրել է Ռ.Մելքոնյանը