Մայիսի 14-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Բաբայան փողոցի թիվ 14 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլոք դիմավորեցին Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վերջինիս հետ միասին քայլեցին դեպի եկեղեցի, ՀՀԿ-ի համակիր հայտնի տատիկը, ով ևս եկել էր եկեղեցու բացմանը, հեռվից սկսեց բղավել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 13-ին, ժամը 05.00-ին «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկվել 1962 թ. ծնված Գայանե Ա.-ն և 1962 թ. ծնված Կարո Ա.-ն
Մայիսի 14-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում` «Չելդոն» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Գագիկ Ծառուկյանի հեռանալուն պես բազմահազար ժողովուրդը պարզապես գրոհ կազմակերպեց դեպի սեղանները: Տպավորությունն այնպիսին էր, որ նրանցից շատերն ամիսներով հաց չէին կերել:
Ալաշկերտցիների պահանջով` գյուղնախարարը մտել է խաղողի այգիները, որպեսզի անձամբ համոզվի, որ դրանք առաջիկա երկու տարիներին այլևս բերք չեն կարող տալ: Խնդիրն այն է, որ աղետից տուժած գյուղերը հիմնականում մասնագիտացած են խաղողագործության մեջ, իսկ խաղողի վնասված վազերը կարող են վերականգնվել առնվազն երկու տարվա ընթացքում, եթե այդ ընթացքում նոր կարկուտ չլինի:
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:
Մայիսի 14-ին, ժամը 12.01-ին քաղաքացի Գվիդոյանից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մասնագետի խոսքերով՝ քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետևանքներից։
Մայիսի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 1935 թ. ծնված Կառլեն Ա.-ն և հայտնել, որ Հրաչն ուզում է սպանել իրեն, իսկ ժամը 11.45-ին ոստիկանություն է ահազանգել 1938 թ. ծնված Հրաչիկ Ս.-ն և հայտնել, որ Կառլեն Ա.-ն վիճաբանում է իր հետ:
Մայիսի 11-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 14-ամյա մի պատանի և հայտնել, որ Քասախ գետի ափին նռնակ է գտել:
Գ.Ծառուկյանը եկեղեցու բացմանը հրավիրել էր ՀՀ ներկա ու նախկին բոլոր նախագահներին։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավերն ընդունել էին և մասնակցում էին արարողությանը, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ոչ։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր իր կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում շնորհակալություն հայտնեց բոլոր բոլոր նրանց, ովքեր ներկա են և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայրենակիցներին, ովքեր «հոգով այստեղ են»:
Արարողության մասնակցող պաշտոնյաների թիկնազորը ժամանակավորապես փակել է եկեղեցու դռները և գրեթե ուժով ետ է մղում եկեղեցի մուտք գործել ցանկացողներին։
Նշենք նաև, որ եկեղեցու մուտքի մոտ նրանք հանդիպեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բարևեցին նրան և միասին մտան եկեղեցի։
Մայիսի 15-ին և 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 16-ին, 17-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Youtube» կայքում հայտնվել է բավական զարմանալի տեսանյութ, որտեղ որսի դուրս եկած մի տղամարդ, լորին որսում է ոչ թե հրացանով, այլ, ոչ ավել, ոչ պակաս` ձեռքով:
Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել էին 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat մակնիշի 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան քրեական գործով որեւէ մեկի դեռ մեղադրանք չի առաջադրվել եւ նշանակվել է համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատական նիստը:
Վթարի հետևանքով վիրավորվել են 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մայիսի 13-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:
Սփյուռքի նախարարությունից զանգահարել և սպառնացել են, որ եթե հանգիստ չթողնի այս ընտանիքին, իր անունը կհրապարակեն` որպես ազգադավ ու անհոգի մի մարդու, ով դժբախտության մեջ հայտնված մարդկանց ուզում է դուրս հանել իր բնակարանից: Պաշտոնյան զգուշացրել է, որ իրեն կարող են զրկել աշխատանքից, և դրա համար որոշել է անանուն բողոքել:
Կիրակի օրը տեղացած կարկուտը ոչնչացրել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները:
Հայաստանում, պատկերավոր ասած, սեղան-աթոռ չի արտադրվում: Փոխարենը՝ 1000 հոգի խոսում են սեղան-աթոռներից. մեկն ասում է՝ ինչպես է պետք արտադրել, մյուսը՝ ժամանակին ինքն ինչպես էր արտադրում…
Ըստ ՀՀ ոստիկանության՝ հետախուզվողների հայտնաբերումը ոստիկանության առանցքային գործառույթներից է:
Մայիսի 12-ին լրացավ Լևոն Գուլյանի ողբերգական մահվան վեցերորդ տարելիցը։ 2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանություն: Նույն օրը նրա դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր Ոստիկանության շենքի բակում: Նրա մահվան գործով ոչ ոք մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։
Կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, օրերս հաստատվել է։ Կրկեսի նոր շենքի արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու։
«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի հասցեին հեռախոսով հնչեցված սպառնալիքների դեպքի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում են համապատասխան քննչական գործողություներ: Քրեական գործ առայժմ չի հարուցվել: