
Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարա՞ր

168.am –ի տեղեկություններով՝ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կնշանակվի քաղաքաշինության նախարար։ Հիշեցնենք, որ Ն. Սարգսյանն այժմ ՀՀ Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն է։
Ըստ նույն աղբյուրների՝ կառավարությունում իր պորտֆելը կպահպանի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Իսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Վահրամ Ավանեսյանին կփոխարինի Կարեն Ճշմարիտյանը, ով 1999-2000թթ. զբաղեցնում էր արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնը, իսկ 2002-2007թթ.՝ առևտրի և տնտեսական զարգացման նախարարն էր։