ՀԱԿ գրասենյակ ներխուժած տղամարդը ազատվեց քրեական պատասխանատվությունից
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրես կուսակցության գրասենյակ ներխուժած Արսեն Օհանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոց կիրառելու մասին դատական նիստը: Դատարանը որոշեց Արսեն Օհանյանին ազատել քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոց կիրառել:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել Հայ ազգային կոնգրես կուսակցության գրասենյակում սպառնալիքներ տալու համար, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր. դատաբժշկական փորձաքննությամբ Ա. Օհանյանը անմեղսունակ էր ճանաչվել:
Դատախազ Հակոբ Մելքոնյանը դատարանում ասաց, որ գործով նախաքննության ընթացքում հիմնավորվել է՝2013թ. նոյեմբերի 1-ին տղամարդը մտել է ՀԱԿ գրասենյակ, սկսել է հայոհայնքներ տալ, այնուհետև գրպանից դաշույններ է հանել և մոտ հինգ րոպե տևեողությամբ սպանության սպառնալիքներ տվել:
Դատախազը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ տղամարդն անմեղսունակ է ճանաչվել, իր ներկա վիճակով նա կարիք ունի հարկադիր բուժան ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցի պայամններում: Դատախազը միջնորդեց նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ;
Դատարան չէի ներկայացել գործով տուժողները. նրանց ներկայացուցիչը միջնորդեց հիմք ընդունել նախաքննության ընթացքում նրանց տված ցուցմունքները: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը, տուժողների ներկայացուցիչը հրապարակեց նրանց նախաքննական ցուցմունքները:
Տուժող Սամվել Մկրտումյանը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ դեպքի օրը գտնվել է ՀԱԿ գրասենյակում: Ըստ նրա՝ այդ օրը գրասենյակ է եկել 50-55 տարեկան տղամարդը, հարցրել, թե որտեղ են նստում Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լևոն Զուրաբյանը, իսկ երբ իրենք պատասխանել են, որ վերջիններս այնտեղ չեն, տղամարդը հեռացել է:
Ս. Մկրտոմյանը նախաքննության ընթացքում հայտնել էր նաև, որ մոտ 30 րոպե անց տղամարդը կրկին վերադարձել է հարցրել՝ արդյոք վերջիններս դեռ չեն եկել, ինքը պատասխանել է, որ դեռ չեն եկել:
Ըստ տուժողի ցուցմունքի՝ որոշ ժամանակ անց անձը երրորդ անգամ է եկել ՀԱԿ գրասենյակ, հարցրել՝ արդյոք այդ չորսն են ներկա, արդյոք ՀՀՇ-ից են, իսկ երբ իրենք դրական պատասխան են տվել, տղամարդը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի և ընդհանրապես բոլոր ՀՀՇ-ականների հասցեին:
Ըստ նրա ցուցմունքի՝ այդ ժամանակ տուժող ճանաչված Վարդգես Հայոցյանը ոտքի է կանգնել, տղամարդը ծոցից երկու դաշույններ է հանել և սկսել սպառնալ, որ «բոլորիս մորթելու է»:
Տուժողը ցուցմունք էր տվել այն մասին, որ իրենք չեն կարողացել շարժվել, որովհետև տղամարդը յուրաքանչյուր շարժման դեպքում դաշույնները մոտեցնում էր «շարժվող անձնավորության վրա՝ կրկնելով սպառնալիքը»: Ըստ տուժողի նախաքննական ցուցմունքի՝ որոշ ժամանակ անց տղամարդն ասել է, որ եթե Լևոն Զուրաբյանն Ազգային ժողովում ելույթ ունենա, ապա ինքը «կխփի նրան»:
Գործով մյուս տուժողները ևս նման բովանդակությամբ ցուցմունքեր էին տվել:
Ա. Օհանյանն ասաց, որ դեպքի օրն ինքը մտել է ՀԱԿ գրասենյակ, հարցրել՝ որտեղ է նստում Լևոն Զուրաբյանը, իրեն բացատրել են, որ նա աշխատանքի կգա մոտ մեկ ժամից: Ըստ Ա. Օհանյանի՝ մոտ մեկ ժամ անց ինքը կրկին գնացել է ՀԱԿ գրասենյակ, սակայն իրեն ասել են, որ Լ. Զուրաբյանն այնտես չէ:
Երրորդ անգամ գրասենյակ գալուց հետո իրեն կրկին հայտնել են, որ Լ. Զուրաբյանը չի եկել, ինքը տեսել է, որ սենյակներից վրա փակցեված է Վանո Սիրադեղյանի նկարը: Ա. Օհանյանն ասաց, որ հարևան սենյակում նստած անձանց ասել է, որ ուզում է գնալ Լ. Զուրաբյանի մոտ, նրանք էլ հարցերլ են՝ «ի՞նչ գործ ունես, որ Լևոն Զուրաբյանի մոտ ես գնում». «Ես բացատրեցի, որ որոշակի նկատառումներ ունեմ Լևոն Զուրաբյանի ելույթների վերաբերյալ, սովորական խոսակցություն տեղի ունեցավ»:
Ա. Օհանյանի խոսքով՝ ներկաներից մեկն ասել է՝ «ախպե´ր, էս երկիր չի, էս երկրում ապրել չի լինի, թողեք, ստեղից գնացեք», ինքն էլ արձագանքել է, թե իր տեսքից երևում է, որ ինքը պիտի այդ տարիքում թողնի, գնա:
«Հետո էն մյուսը քմծիծաղ տվեց, ես վիրավորվեցի»,- ասաց Ա. Օհանյանը՝ նշելով, որ ինքը վիրավորվել է:
«Վրդովմունքս վիրավորանքով արտահայտեցի: Այդ ժամանակ էն մյուսը վեր կացավ, իմ վիրավորանքին, վրդովմունքին երկրորդ վիրավորանքը, վրդովմունքն արտահայտեց, ու այդ ժամանակ մեկը նստած տեղից շատ մեծ արագությամբ ու շատ մեծ վրդովմունքով հարձակվեց վրաս, ես էլ մենակ էի, իրենք՝ չորսով»,- ասաց Ա. Օհանյանը՝ նշելով, որ ինքը վախից է հանել դանակը, որ իրեն հանկարծ չորսով չծեծեն. «ԻՆչ-որ գրված էր բացատրությունների մեջ, բացարձակապես զրպարտություն է»:
Ա. Օհանյանն ասաց, որ պատգամավորները պետք է հանդես գան «իրենց ընտրողներին չբավարարող անհրաժեշտ հարցերի հարցապնդումներով, այլ ոչ թե նստաշրջաններում վիրավորեն կառավարությանը, անձնական վիրավորանքներ տան վարչապետին կամ էլ զբաղվեն հայերենի ստուգանաբությամբ, որոշ տառերի հետ ու առաջ ընկնելով արատասանության ճշտություններով»:
Ա. Օհանյանն ասաց, որ ինքը եղել է Սպիտակի քաղխորհրդի նախագահ, սակայն ղեկավարությունը այնտեղ եկել է միայն ստուգումնր կատարելու: Նրա խոսքով՝ առանց ճանաչելու իրենց ընտրողներին, որն ընդամենը 7 տոկոս է կազմում, նստաշրջաններին ելույթ են ունենում վերևից. «Այսնինք՝ այնպես, ինչպես նախագահն իր ենթականերին ՝ վերաբերում, նախագահի իրավասություն են իրենց վերապահում: Այդ մասին էի ուզում ասել, քննադատել Լևոն Զուրաբյանին, ՀԱԿ-ի քարտուղարին, սակայն նրա տեղում չլինելու պատճառով չհանդիպեցի նրան»:
Դիմելով տուժողներին, նա ասաց. «Դուք չեք ամաչում, որ իմ ձեռքի խոհանոցային դանակները ձեր աչքերում ուրիշ եք տեսել, կարող է իբր թե չորսով մի մարդուց շատ եք վախեցած եղել, դուք նման եք ֆաշիստի, ես այսօր չեմ կարողանում աշխատանքի գնալ, որը շատ կարևոր է սպիտակցիների ու իրենց քաղաքի պատմության համար, զրկվել եմ թոռնիկներիս, երեխաներիս, ծեր ու հիվանդ մորս տեսնելուց, նրանց ուրախություններից: Այդ ձեր շնորհիվ տխրել են նրանք»:
Ա. Օհանյանն ասաց, որ եղել է փոխադարձ վրդովմունք և խնդրեց դատավորին իր նկատմամբ մեղմ լինել:
Ա. Օհանյանի պաշտպանը նշեց, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում Ա. Օհանյանը որևէ հակահասարակական արարք թույլ չի տվել, հետագայում նա տեղավորվել է հոգեբուժական հասատատությունում: Նա խնդրեց բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ չկիրառել իր պաշտպանյալի նկատմամբ, կարճել վարույթը:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի այս որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարանում: