Բաժիններ՝

Լարված իրավիճակ՝ Մաստարա գյուղի տարածքում. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` քիչ առաջ արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի տարածքում: Առավոտյան անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Սևակ Գևորգյանին պատկանող ոչխարի հոտը:

Ինչպես Մաստարայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դիմել է փախուստի, 18-ից ավելի ոչխարներ վրաերթի հետևանքով տեղում սատկել են, իսկ մի մասն էլ վնասվածքներ են ստացել:

Գյուղացիներն այս պահին փորձում են ճանապարհը փակել, սակայն նրանց հետ սկսեցին բանակցություններ վարել Թալինի ոստիկանապետ Գևորգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը: Վրաերթի ականատես հովիվը ոստիկաններին ասում էր, որ ավտոմեքենան եղել է սպիտակ գույնի Ford մակնիշի, իսկ վթարի վայրում ոստիկանները հայտնաբերել են վնասված մեքենայի դետալներ:

Մանրամասներն ` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930