Բաժիններ՝

Ուշագնացությունը շփոթել է մահվան հետ. 20-ամյա երիտասարդը մեղադրվում է ուրագով սպանության փորձ կատարելու մեջ

20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ նույն սրճարանում աշխատող աղջկա` 100.000 դրամ պարտքը վերադարձնելու վերջինիս պահանջից հետո, շահադիտական դրդումներով որոշել է սպանել նրան: Ըստ մեղադրական եզրակացության՝ այդ նպատակով նա ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտերի մեջ նախապես իր հետ վերցրած ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկա գլխի շրջանին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն տեսնելով, որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասել, այն ավարտին հասցնելու նպատակով ձեռքերով փակել է նրա շնչառական ուղիները` փորձել է շնչահեղձ անել: Ըստ տղային առաջադրված մեղադրանքի՝ նա իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ աղջկա ուշագնաց է եղել, ընդունել է, որ նա մահացել է և հեռացել է դեպքի վայրից: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սպանության փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ): երիտասարդը կալանավորված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս