Հայկական կողմից տուժածներ չկան. Վազաշենի գյուղապետ
tesankyun.am-ը գրում է. Փետրվարի 18-ին, ժամը 11.45-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիներով շուրջ կես ժամ գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասել է, որ հանրապետական նշանակության ճանապարհի վրա ազերի զինուժը կրակ է բացել, սակայն ներկայումս կրակոցներ չկան: Հայկական կողմից տուժածներ չկան, հայ սահմանապահները ադրբեջանական զինուժին հակահարված են տվել :
Այժմ նշված ճանապարհը կիսափակ է. մարզկենտրոն Իջեւանը Բերդի տարածաշրջանին կապող այդ ճանապարհով անցնել ցանկացողներին զգուշացվում է վտանգի մասին: Փաստորեն ադրբեջաբնական զինուժն արհամարհում է «օլիմպիական հրադադարը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր պաշտոնական էջում գրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարտավորվել էին հարգել հայ եւ ադրբեջանցի զինվորների շփմնա գծում հրադադարի ռեժիմը՝ Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում: Հերթական անգամ ադրբեջանական զինուժը ոտնձգություն է կատարում Հայաստանի հանրապետության տարածքի վրա, իսկ ՀԱՊԿ –ի շրջանակներում եւ երկկողմ պայմանագրերով պարտավորություններ ստանձնած Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն դա չնկատելու է տալիս: