
Ինչպես է «Կովկասյան Կիբեր բանակը» ոչնչացնում ադրբեջանական կայքը (տեսանյութ)

«Կովկասյան Կիբեր բանակը» YouTube-ում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ոչնչացվում ադրբեջանական՝ գլոբալ տնտեսական հիմնախնդիրների ինստիտուտի կայքը։
Հայ հաքերները իրենց տեսանյութում նշել են, որ այդ գործողությունները նվիրվում են Հունգարիայում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Նշենք, որ այս տարի լրանում է Գ. Մարգարյանի մահվան 10-ամյա տարելիցը, և ինչպես իր բլոգում նշել է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այդ կապակցությամբ հաքերական հարձակումներն ակտիվանալու են երկու ուղղություններով։