Ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված, ս/թ փետրվարի 19-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Խաղաղ Դոնի, Տիտոգրադյան, Ավանեսովի փողոցների, Նոր Արեշի 35 փ. 125, 127/1 և 127/2 բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ