Հոլիվուդյան ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին
Հայոց ցեղասպանության տարելիցին պատրաստվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: thenordar.com-ի փոխանցմամբ` ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Արտակ Սեւադան (ART SEVADA) հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «The GENEX»:
Սեւանդան ասում է, որ ֆիլմ նկարահանելու իր ցանկությունը կապ չուներ ցեղասպանության 100 –ամյա տարելիցի հետ, սակայն ավելի լավ, որ համընկավ: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ. ապրիլի 24-ին ողջ աշխարհում: Այսօր արդեն հայտնի են այն երկու աստղերը, որոնց հետ փաստաթղթեր են ստորագրվել` Նատալի Փորթման եւ Արման Ասանտ:
Հավանաբար հարկ չկա նշել, թե ինչ քաղաքական խոչընդոտներ պետք է հաղթահարի այս ֆիլմի հեղինակը` Ամերիկայի, իսկ հետագայում` նաեւ ողջ աշխարհի էկրաններ ֆիլմը դուրս բերելու համար: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա:
«Մենք որոշեցինք ֆիլմը չնկարահանել «դուդուկի» եւ այլ ավանդական լուծումների ձեւաչափով: Մենք հիմքում դրեցինք այսօրվա աշխարհում ազդեցության ամենակարեւոր տարրը` փողը: Ֆիլմում հենց փողի մասին է խոսվում, դրա վրա է կառուցվում սյուժեն: 1915թ. հայերի հաշիվների վրա գումար կար, որը (ուշադրությո’ւն) բանկերում պահվում է մինչ օրս: 100 տարի անց այդ գումարները հասանելի են մնում իրենց տերերի համար: Սակայն ստացողներ չկան` ո’չ նրանց տերերը, ո’չ նրանց ժառանգներն ու հարազատները: Հարց է առաջանում, իսկ որտե՞ղ են նրանք: Իսկ ի՞նչ էր դա, եթե ոչ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»,-ֆիլմի սյուժեն այսպես է ներկայացնում ռեժիսորը:
Նշենք, որ որոնման համակարգում ֆիլմի սպասումը 100 տոկոս է, ֆիլմի բյուջեն` 30 մլն դոլար, արտադրությունը` EdgeArt Entertainment-ի եւ Sevada Productions-ի: