
Ապարան Ալագյազ ճանապարհին «Աուդի»-ն շրջվել է

Փետրվարի 19-ին, ժամը 07.35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. «Աուդի» մակնիշի վատոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Աուդի» մակնիշի 34 TS 914 պ/հ ավտոմեքենան շրջվել է, վարորդ՝ Մ. և ուղևոր՝ Թ. Դ.-երը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Զոհեր և տուժածներ չկան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն