2013 թ. փետրվարի 6-ին երկրորդ դասարանի աշակերտ Ստեփան Սողոյանը աչքի ստորին հատվածում գրիչի սուր ծայրով անսպասելի հարված է ստացել զուգահեռ դասարանի աշակերտ՝ խոսքի և մտավոր թերզարգացման խնդիր ունեցող Մինասյան Գոռից:
Ականատեսների պատմելով՝ կանայք, ովքեր ապրում են հենց հարևան շենքում, դուրս են եկել շենքի բակ և չեն հասցրել կտրել փողոցը, երբ մեքենան նրանց վրաերթի է ենթարկել հենց մայթի վրա՝ ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց:
Մայիսի 31-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի թիվ 79 տան տանիքից ծուխ է նկատվում:
Ըստ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի՝ Արագածոտնում սոցիալական փաթեթների չիրացման պատճառը ոչ թե իրազեկման պակասն է, այլ պարզապես «անլուրջ» վերաբերմունքը:
Այս տարի Շիրակի մարզում նախատեսվում է ամբողջությամբ լուծել անօթևանների խնդիրը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտեց, որ շենքեր են կառուցվելու Գյումրիում, Ախուրյանում, Մարալիկում, և երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 700 անձինք կստանան բնակարաններ:
Մայիսի 31-ին, ժամը 14.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Սալլի գյուղի պտղատու ծառերը և ցանքատարածքները:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է պայքարել, որ Գյումրի քաղաքի տարբեր՝ թվով 15 ավտոկանգառների գործունեությունից ստացվող եկամուտը դիտվի որպես տեղական տուրք եւ մուտքագրվի տեղական բյուջե եւ ոչ թե անհատների գրպաններ:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Ս.Հովհաննիսյանի կողմից խարդախություն կատարելու, դատապարտյալի սպանության նախապատրաստումը կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
«Ես առանձնապես չեմ տուժել վթարից, մեքենայի մեջ նստած գիրք էի կարդում, երբ միջադեպը տեղի ունեցավ: Իջա, տեսա առջևում կանգնած մեքենան, չգիտեի՝ ումն է, ասացի՝ շրջվի, տար կառավարություն, որովհետև ես ուշանում էի նիստից»
ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Ա.Միրզոյանը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանին այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն նախաքննություն է իրականացնում միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերալ:
Մոտ 1-2 ամիս առաջ մամուլը ողողվեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի բացակա ուսանողի բարձր գնահատականներ ստանալու մասին լուրերով:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի խոսքով՝ վերջին անձրևից հետո ջրի կուտակումներն արագ վերացրել են, սակայն կան փողոցներ, որտեղ պետք է անձրևատարերը վերականգնեն
Այսօր՝ մայիսի 31-ին, ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ հավաքվել էին Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության հրաձգարանում
Մայիսի 30-ին, կեսօրին մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 00:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Մայիսի 31-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գնունի փողոցում` Վ.Մամիկոնյանի արձանի մոտակայքում, շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում:
Մայիսի 31-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դի:
Մոտ 16 տարի է, ինչ Կապանի նախկին հանրախանութի տարածքում վարձակալական հիմունքներով առևտուր են անում բազմաթիվ կապանցիներ: Սակայն շենքի տնօրինությունը նրանց զգուշացրել է, որ հունիսի 1-ից ազատեն տարածքը:
Շենավան գյուղի բնակիչ 38 ամյա Ավագ Ջանազյանը վարելով VAZ 21 06 մակնիշի 33 DԼ 304 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 ԿՄ հատվածում, ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Կարլեն Լոռյանը 2012-ի մարտի 7-ի հրամանով հեռացվել է ինստիտուտից` ներքին կարգապահական կանոնները հերթական անգամ խախտելու համար, իսկ 8 օր հետո` մարտի 15-ին, այդ հրամանը չեղյալ է ճանաչվել:
Արքայական կապույտ արյուն, շոտլանդական ազգային տարազ` կիլտ` համապատասխան կանաչ գուլպաներով և էլեգանտ ձեռնափայտով, հրաշալի վարվեցողություն, նախանձելի կրթություն Քեմբրիջում, իր երկրի զինված ուժերում ծառայություն, ռազմական ինքնաթիռի օդաչուի որակավորում, ծառայություն սեփական երկրի ռազմածովային նավատորմում:
Ուղիղ մեկ տարի առաջ Հանրապետության հրապարակում` ՀՀԿ համերգի ժամանակ՝ փուչիկների պայթյունից այրվածքներ ստացած Ռուզաննայի և Արմանի համար այդ օր ճակատագրական դարձավ:
Գյուղապետ Խաչատուր Դավթյանի խոսքով՝ ամբողջ օրը գյուղացիները բանկերի հետ «պատերազմի մեջ» են. բանկերը և վարկային կազմակերպությունները հայտարարում են, թե ոչ մի հրահանգ չեն ստացել կառավարությունից կամ Կենտրոնական բանկից և պահանջում են իրենց տոկոսները:
«Վերջը էս քաղաքում Նարեկ Սարգսյանը մի բան անելու է, որ իրեն չանիծեն, չհայհոյեն ու ասեն` հա, էս մեկը լավն է: Լավ, էդ մարդը ինչի է հետևողականորեն ընկել կենտրոնը այլանդակելու հետևից»:
Մի քանի օր առաջ 76 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության ծրագրին:
2013թ. առաջին 4 ամիսների տվյալներով՝ լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 141.904 որոշում:
Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանն ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից:
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող նույն զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` սպանություն գործելու, դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի համար վտանգավոր եղանակով եւ քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մասով:
Մենք նախարարին վեց կետից բաղկացած պահանջագիր ենք կազմել և ներկայացրել Սեյրան Օհանյանին: Ինքը խոստացել է, որ ամեն ինչով օգնելու է:
Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Գրանդ Քենդի» խանութի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Գիվի Հովհաննիսյանի վարած «Volks….