Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում առկա խնդիրներին:
ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժվող զինծառայողների և հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Հոսպիտալի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ներկայացրել է պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:

Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով ԶՈւ անձնակազմի և զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը, տվել է հստակ հանձնարարականներ լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու և կայազորային հոսպիտալներում իրականացվող աշխատանքների մակարդակը նոր` ավելի բարձր աստիճանի բերելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31