Արմեն Երիցյանը հանձնարարականներ է տվել
Մարտի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շավաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների և իրականացված միջոցառումների վերաբերյալ:
Անցյալ շաբաթ Երևանում և մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կազմակերպվել ու անց են կացվել բազմաթիվ միջոցառումներ, ուսումնավարժություններ՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան:
Նախարար Երիցյանը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման, նոր հակակարկտային կայանները ճգնաժամային կառավարման կենտրոնին միացնելու և միասնական կառավարելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարն արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում երկարամյա անբասիր ծառայության, մասնագիտական բարձր պատրաստականության համար «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալով պարգևատրեց ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն