Բաժիններ՝

Արագածոտնի մարզպետը՝ իր տան նկուղում տեղադրված գազի բալոնների մասին. Panorama.am

«Դեպքը կիսակառույց տանն է եղել, որտեղ չորս տարի է շինարարություն է ընթանում, նույնիսկ ավարտին էլ չենք հասցրել. նկուղային հարկի պատուհանը կոտրել են, ինչ-որ գազի բալոններ են տեղադրել` մի հատը հորիզոնական, մյուսն էլ անմիջապես տակը ու երևի փորձել են վառել, չգիտեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է  Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

Նշենք, որ առավոտյան մամուլում շրջանառվեց, որ մարզպետին պատկանող Աշտարակի կիսակառույց տանը արտակարգ իրավիճակ է, այնտեղ են ժամանել ոստիկաններ և ԱԻՆ աշխատակիցներ, քանի որ տանը անհայտ սարքեր ու բալոններ են հայտնաբերվել:

Ս.Սահակյանն ասել է , որ հավանաբար, դա միտումնավոր արված է, քանի որ կիսակառույցում հիմա աշխատանքներ չեն տարվում, որ մտածի, թե բալոններն ու մնացածը արհեստավորներն են թողել:

«Արհեստավորները չեն, այնտեղ արհեստավորներ հիմա չեն աշխատում… բայց չեմ էլ կարող հստակ ասել, թե միտումնավոր արված է ու առավել ևս ինչ նպատակով: Դա ոստիկանությունը կասի, ահազանգել ենք, ես էլ հիմա աշխատավայրում եմ»,- նշել է  նա:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31