Սամվել Ե.-ն վիճաբանել է Անուշ Պ.-ի հետ, որի ժամանակ վերջինիս շրջազգեստի գրպանից հանել է 60.000 դրամ, այնուհետև հրաժարվել է հետ վերադարձնել, ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ միջադեպին ներկա գտնված մի քաղաքացի, մոտենալով Սամվել Ե.-ին, մահակով մի քանի անգամ հարվածել է նրան` պատճառելով վնասվածքներ և հեռացել:
168.am-ի տեղեկություններով անասունների շրջանում անկման դեպքեր են նկատվում նաև Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում: Մեր տեղեկությունը հաստատեց նաև Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյանը:
Քաղաքացիական համազգեստով անձինք Արգիշտի Կիվիրյանի ձեռքերը ոլորելով նրա բերման ենթարկեցին բաժին:
ՀՀ կառավարությունը փորձում է կանխարգելել որոշ նոր սերնդի թմրամիջոցների ներկրումը Հայաստան: Խոսքը մասնավորապես համաշխարհային թմրաբիզնեսում «Սփայս» անվամբ հայտնի թմրամիջոցի մասին է:
Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը:
Նիստի ավարտից հետո մինչև դատարանի դահլիճից հեռանալը այդ կապակցությամբ իր բողոքն արտահայտեց գործով ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողներին հայտնեց, որ Վ. Սեդրակյանի բողոքը հարուցել է այն, որ նիստը 14 օրով է հետաձգվել. յուրաքանչյուր ոք, ըստ պաշտպանի, ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք:
20 տարվա վաղեմության տեսանյութը պատմում է 1993թ. ադրբեջանցիների զինված խմբի վնասազերծման մասին։ Վլ. Գասպարյանն այդ ժամանակ ՆԳ Սևանի տարածաշրջանային վարչության պետն էր, իսկ Ն. Գրիգորյանը վարում էր 02 հաղորդաշարի հեղինակն ու վարողը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 6-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Օպել» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Վանաձոր ճանապարհի 22-րդ կմ-ին հարվածել է ճանապարհի երթևեկելի մաս դուրս եկած ձիուն, իսկ ավտոմեքենայի հետևից ընթացող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ին: «Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում:
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել գնդապետ Տիրան Խաչատրյանին Հայաստանի Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ նշանակելու, իսկ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին՝ այդ պաշտոնից ազատելու և Հայաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ե-302» մակնիշի տրակտորի հետնամասին:
Վերջերս տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումներ են լինում, որոնց միջոցով փորձ է արվում ՊԵԿ նախագահի անունը կապել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի հետ, այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ արձագանքել, որ նմանօրինակ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Այսօր առավոտից կրկին Կոմիտաս 5 են եկել շինարարները, և քիչ առաջ վերսկսվել են շինարարական աշխատանքները: Այս պահին երկու տեխնիկա է աշխատում: Նախախորհրդարանի քարտուղարություն
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա հանրակացարանում դանակահարություն է տեղի ունեցել:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի թիվ 21 հասցեում՝ «Նաիրի» ԲԿ-ում, ծուխ է նկատվում:
Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներով բացահայտել են զարհուրելի սպանությունը: Իսկ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա առկա է եղել դանակի 5 և կացնի 3 հարվածի հետք:
Մինսկից ժամանելուց անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության իրավապահները «Домодедово» օդանավակայանից բերման են ենթարկել 54-ամյա «օրենքով գող» Պաատա Տվալչրելիձեին, որը հանցագործ միջավայրում ավելի շատ հայտնի է որպես Պաատա Մալենկի։
Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1977 թ. ծնված Վարդան Հ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ՝ 1985 թ. ծնված Լուսինե Բ.-ին ու 1979 թ. ծնված Սիրուշ Ս.-ին:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արմավիր քաղաքի բնակիչ Ռազմիկ Խաչատրյանի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին Արմավիր քաղաքում գտնվող «Ցեզար» գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Ամենամեծ հարստությունը մարդիկ են, ողջ մարդիկ, որոնք միայն ու միայն ողջ վիճակում կարող են տեր կանգնել թե՛ նյութական, թե՛ հոգևոր ժառանգությանը:
Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին մասնակացության հայտ էին ներկայացրել բացառապես երկուսը` Սիսիանն ու Էջմիածին քաղաքները:
Այս տարի ոռոգման ջուր չլինելու պատճառով Գայ համայնքում հողերի 80 տոկոսը մնացել է անմշակ: Շատերը հրաժարվում են հող մշակելուց` նախընտրելով շինարարությունը կամ արտագնա աշխատանքը: Նրանք, ովքեր հողագործությամբ են զբաղվում, իրենք իրենց անվանում են «կամիկաձեներ»:
Լարա Ահարոնյանի խոսքով՝ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի տարածած այն տեղեկատվությունը, թե Կանանց ռեսուրսային կենտրոնը Ազատության հրապարակում երեխաներին օգտագործելով, միասեռականություն և սեռափոխություն է քարոզել, սուտ մատնություն ու զրպարտանք է:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ հոսպիտալացված է 5 անձ:
Երեկ Կարմիր խաչի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, և ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը, հայ ռազմագերին և նրա ընտանիքը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով:
Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-ին՝ Հայաստանի գրողների միության շենքից: