
Վանաձորում քոլեջի չգործող մարզադահլիճ է փլուզվել

Մարտի 17-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի է ունեցել փլուզում:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է քոլեջի չգործող մարզադահլիճի պատը (8×19 մ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն