Բաժիններ՝

Հայտնաբերվել է Երևանյան լճի մոտ մահվան ելքով աղմկահարույց վրաերթ կատարած «գոլդ» համարանիշներով «Ջիպ»-ի վարորդը. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով հայտնաբերել են մարտի 9-ին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած «Ջիպ»-ի վարորդին:

Բացատրական աշխատանքների շնորհիվ Շենգավիթի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան 5-րդ շենքի բնակիչ 34-ամյա Արմեն Հակոբյանը, ով խոստովանել է, որ մարտի 9-ին ժամը 01-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում Երևանյան լճի հարևանությամբ, իրեն ամրակցված Mercedes Benz մակնիշի 622 ԼԼ 22 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է կատարել, այնուհետև հեռացել դեպքի վայրից:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերել էին Mercedes Benz մակնիշի 622 ԼԼ 22 համարանիշի ավտոմեքենան:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս