
Գյումրիում կհիմնվի Ամերիկյան թաղամաս (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Մարտի 14-ին «Միասին» մարդասիրական հասարակական կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են մինչ օրս կատարած աշխատանքներն ու խոսել առաջիկա անելիքներից: ՄՀԿ-ն իր առջև դրել է հստակ նպատակներ, որոնք բաժանվում են մի քանի խմբի` ուսուցողական-կրթական, սոցիալական, մշակութային-երիտասարդական և հոգեբանական: Առաջիկայում նախատեսվում է Գյումրիում հիմնել Ամերիկյան թաղամաս նպատակ ունենալով վերացնել տնակային թաղամասերը, և Գլենդելում բացել «Գյումրիի տուն» մշակութային կենտրոնը՝ ԱՄՆ-ում Գյումրու մշակույթը զարգացնելու համար: