Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. քամին տան տանիքը շպրտել է փողոց

Մարտի 17-ին, ժամը 11.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է՝ վնասելով գազատար խողովակը, էլեկտրական լարերը, հարևան տան բակում կայանված ավտոմեքենան. կա մեկ տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզման հետևանքով 2002 թ. ծնված Ա. Ա.-ը տեղափոխվել է Երևանի թիվ 3-րդ մանկական ԲԿ: Մասնակի վնասվել է Գ. Թ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 07 SL 107 պետհամարանիշով ավտոմեքենայի դիմային հատվածը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Լուսանկարը` Shamshyan.com-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս