Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել «Փեթակ» տոնավաճառի տարածքում

Մարտի 16-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17ա հասցեում՝ «Փեթակ» տոնավաճառում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցի թիվ 21 հասցեում` երկաթգծի քաղպաշտպանության պահեստների տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել` 21.31-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 5 ք.մ, պահեստում կուտակված հակագազեր` 150 ք.մ, պիտակներ` 55 ք.մ և արկղեր` 20 ք.մ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս